Բելառուսի նախագահին Գյանջայի օդանավակայանի պե՞ս եք «հօդս ցնդեցնում»
Մեր էս նոր իշխանությունը անընդհատ 80- ականների զենքն է փնովում, բայց քաղաքականության մեջ օգտագործում է 80- ականների և ավելի վաղ շրջանի տեխնիկան։ Սա չի՞ վկայում, որ ինքը մեծ կարևորություն է տալիս այդ թվերի տեխնիկայի հզորությանը ու անընդհատ հրահանգում է, որ այդ զենքը կրակի։ Հովիկ Աղազարյանը ձեզ վկա։ Պետական ամենալուրջ թեմաներին փոխարեն երկրի առաջին դեմքը արձագանքի՝ որպես նորագույն ու դուխով տեխնիկա, մեկ էլ տեսնում ես՝ հին, մաշված տեխնիկա գործի դրվեց։ Ախր մաշվել է այդ զենքը, էլ նրան լսող, հավատացող չկա․ էլ փամփուշտ չկա մեջը, նրա ասելիքը մեծ կնկա արգանդի պես չորացել, պրծել է։
Իմքայլականները բոլորը «Լուկաշենկո են տշում»։ Թող տշեն, մեր մեջքին չի ցավ տալիս, բայց հիշեք, որ նրանք «ատամ ունեն» Լուկաշենկոյի դեմ։ Եվ տփում են ոչ թե այն բանի համար, որ Հայաստանին խայք ու խայտառակ է անում, այլ որ էդ բեղերով մարդու կողմից հրապարակ է նետվել Ալիևի կողմից առաջարկած հինգ միլիարդ դոլարի փակ պատմությունը։
Լուկաշենկոն առանց հրահանգավորման նման բան չէր ասի, ինչպես նաև հենց այնպես հրապարակ չէր նետվի հինգ միլիարդի ձայնագրությունը։ Դա զգուշացում է եղել, որից հետո սկսվեց «կաշմարը»։
Հիմա սա նոր զգուշացում է մեր իշխանությանը՝ «պարի մեջ ես մտել, մինչև վերջ պարի» ենթատեքստով։ Աղազարյանն էլ երևի որոշ չափով գիտի «խոհանոցը» դրա համար Լուկաշենկոյի այն տեղին է կպնում, որ նրան « ցավ չտա»։ Տեսեք ինչ անհեթեթություն է ասում․ «Լավ կլինի Լուկաշենկոն այդպիսի գնահատականներ տալուց առաջ Մինսկի իր օդանավակայանը մտնի, որն ավելի շատ հիշեցնում է խոզանոց»։
Սա Ի՞նչ պատասխան է մի մարդու, ով Հայաստանին իր տեղն է ցույց տալիս՝ Հայաստանը փախչելու տեղ չունի․ «ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է Հայաստանը փախչելու տեղ չունի... »։ Աղազարյանի պատասխանը ընդամենը նվաստացված, պարտված երկրի քաղաքացիների հուզական լարերի վրա նոտաներով խաղ է։ Որ հայ ժողովուրդը տեսնի, թե ոնց են Բելառուսի նախագահի «պորտը տեղը դնում»։ Ի՞նչ զենքով․ ու՞մ մակարդակով։
Աղազարյանի պորտադնումը ինձ մոտ այսպիսի հարց է առաջացնում՝ հիշու՞ մ եք «թե դուք ինչպես Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեցրիք։ Մեր օդանավակայանն էլ նվիրեցիք մի աղջկա, «որպես օժիտ»։ Հիմա դուք Բելառուսի նախագահին Գյանջայի օդանավակայանի պե՞ս եք «հօդս ցնդեցնում՛»։
Hraparak.am