Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ Արարատ Միրզոյան
Ուզում եմ կրկին վերահաստատել՝ Ալեքսանդր Գրիգորիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական մեկնաբանություններն առաջին անգամ չէ, որ արժանանում տարբեր գործընկերների ուշադրությանը։ Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին, թե արդյոք Բելառուսի դեսպանը կանչվե՞լ է ԱԳՆ-ը և ի՞նչ բովանդակությամբ քննարկում է տեղի ունեցել։
«Մեր խորին համոզմամբ, այս հայտարարությունը ուղղված էր սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, և վստահ կարող եք լինել, որ ՀՀ ներքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնչություն չունի»,-ասել է Արարատ Միրզոյանը և հաստատել տեղեկությունը, որ երեկ մեր երկրում Բելառուսի դեսպանը իսկապես հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքները, որ մեր հայտարարությունները միմյանց մասին հիմնված լինեն փոխադրաձ հարգանքի վրա՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը։
«Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք հետայսու ևս համապատասխան հայտերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում»,-ասել է Արարատ Միրզոյանը։
hy.armradio.am