Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանը և Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 20-ին կմեկնեն Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: Այս մասին տեղեկացավ e-gov.am կայքէջից:

Այցի ընթացքում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի, ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Իրանում կգտնվի փետրվարի 20-22-ը:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն