Զինված ուժերում մի քանի նորությւոնենրի մասին են այսօր կառավարությունում խոսել։ Դրանցից  մեկը՝ պայմանագրային զինծառայողների ատեստավորում անցնելը  օրենսդրական նախաձեռնության տեսքով է։ Մյուս երկուսի մասին միայն հայտարարություններ են հնչել՝  առաջիկայում իգական սեռի ներկայացուցիչները կհերթագրվեն ու  հրաձգարաններում պատրաստություն կանցնեն։ Բացի այդ, կառավարությունում որոշել են հրաժարվել եռամսյա վարժական հավաքներից։

Կառավարությունում որոշել են հրաժարվել եռամսյա հավաքներից, փոխարենը զինապարտների համար դրանք կդառնան պարտադիր ու ամենամսա՝ 25 օրով։ Պաշտպանության նախարարը տեղեկացնում  է՝  կարգը դեռ պատրաստ չէ, առաջիկայում կհայտարարեն  մանրամասները։

«Սա պետք է դառնա պարտադիր։ Մենք հնարավարություն ենք տալու ընտրել ժամկետը»։

Եռամսյա հավաքները նաև սոցիալական բաղադրիչ ունեն՝ մանրամասնում է վարչապետը։  Բացատրում է՝ եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են։ Սակայն, երեք ամսով աշխատանքից բացակայելը երբեմն խնդիրներ է ստեղծում։  Կառավարությունում վերլուծել ու պարզել են՝  համակարգը  արդյունավետ  չէ, ուստի և որոշել  են այն  դարձնել  մեկամսյա։ Նիկոլ Փաշինյանը ընդգծում է՝ 

«Չեմ կարծում թե որևէ հիմնարկ մեկ աշխատողի 25 օրվա բացակայության պայմաններում կարող է  էականորեն տուժել։ Դա կառավարելի  իրավիճակ է»։

Արդյո ՞ք եռամսյա ժամկետից անցումը մեկամսյայի արդարացված է՝ ռազմական փորձագետ Հայկ  Նահապետյանը դժվարանում է  ասել, պարզաբանում է՝ նայած, թե ռազմաքաղաքական ղեկավարությունը կամ ՊՆ-ն մարտական ինչ խնդիրներ է իր առջև դրել։ Փորձագետը նաև հստակեցնում է ՝ այստեղ գաղտնիության տարրեր կան

«Ես չեմ կարող գնահատել, թե ինչ մարտական խնդիր է  դրվել հավաքներին մասնակցող զինծառայողների համար։ Նարնք կարող ենք ենթադրենք, եռամսյայի դեպքում մեկ ամիս զորավարժարաններում լրացուցիչ գիտելիքներ ստանալ, հղկել իրենց մասնագիտական գիտելիքները, հետո մասնկացել մարտական հերթապահության։ Սա մի դեպքում։ Եթե խնդիր է դրվել, որ ռեզերվ պատրաստվի ու պատերազմի դեպքում զորամասերում  առկա հաստիքացուցակները լրացնելն էլ այլ խնդիր է։ Բայց քանի որ իմ նշածի մեջ գաղտնիության էլեմենտ կա, ցանկացածը, ով փորձի գնահատել, դա կլինի տեսական մոտեցում»։

Զինված ուժերում ևս մեկ նորության մասին կհայտարավի․ առաջիկայում իգական սեռի ներկայացուցիչները կհերթագրվեն ու հրաձգարաններում կրակային պատրաստություն կանցնեն։ Պաշտպանության նախարարը ասում է, որ դա ըստ ցանկության է լինելու։ Սուրեն Պապիկյանը հստակեցնում է՝ ծառայությունը միայն մարտական հերթապահությունը չէ․

«Իրականում մեր խնդիրը պետք է լինի պատրաստությունը։ Պայմանագրային զինծառայողների առօրյայի մեջ էական դեր պետք է ունենա մարտական պատրաստությունը, և ոչ միայն հերթապահությունը։ Սրա շրջանակներում վերանայման ենթակա է 14 օր տանը, 14 օր հերթապահության մեջ եղած այսօրվա գործող  կարգը»։

Բացի այդ՝ պայմանագրային զինծառայողները  նախ կամավոր, հետո արդեն պարտադիր ատեստավորում կանցնեն յուրաքանչյուր երեք տարին մեկ՝ հավելավճար ստանալու համար։ Սա նրանց հնարավորություն կտա կրկնակի ավել աշխատավարձ ստանալ։ Նոր աշխատանքի ընդունվողները, պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվող զինծառայողները  ատեստավորում կանցնեն  պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո ու ոչ ուշ, քան  4-րդ ամիսը լրանալու օրը։ Սուրեն Պապիկյան

«Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում  հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից,  իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ» ։

Ռազմական փորձագետ Հայկ նՆահապետյանը  դրական է գնահատում պայմանագրային զինծառայողների ատեստավորման նախաձեռնությունը։  Նրա համար  ժամկետն է խնդրահարւյց

«Համակարծիք եմ ատեստավորմանը։ Ճիշտ է, որ բոլոր պայմանագրային շինծառայողները ատեստավորում անցնեն։ Միգուցե երեք տարին մեր պայմաններում երկար ժամանակ է։ Կարելի է դա անել յուրաքանչյուր տարին մեկ»։

Վարչապետն արձանագրում է՝ նախաձեռնությունը զինված ուժերում սկսված բարեփոխումենրի կարևորագույն մասն է․

«Մենք հայտարարել ենք, որ անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի և սա բանակի բարեփոխումենրի հայեցակարգի կարևոր և անբաժանելի մասն է»։

Օրենքի նախագծի ընդունումը և դրա հիման վրա ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ լրավճարի սահմանումը 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը ԶՈՒ համապատասխան պաշտոններ զբաղեցնող զինծառայողներին երրորդ տարվա ավարտին ամբողջությամբ ատեստավորելու և հավելավճար վճարելու դեպքում կարող է կազմել մինչև 60 մլրդ դրամ: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն