Ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան. ԵՄ դեսպան
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ասել է, որ տևական ժամանակ բռնության դեմ պայքարը, այդ թվում՝ Հայաստանում, իրականացվել է միայն ակտիվիստների կողմից, սակայն այսօր այս պայքարը ներառվել է ազգային, միջազգային պատասխանատուների օրակարգերում:
Նրա խոսքով՝ հասարակությունը, Եկեղեցին, առևտրային միությունները, բիզնես ընկերակցությունները և բոլորը պետք է մասնակություն ունենան գենդերային պատկանելության հիման վրա բռնության դեմ զրոյական հանդուրժողականության մասին օրենքների կիրառման հարցում:
Նրա խոսքով՝ կանանց դեմ բռնության պայքարն արդարության, օրենքի, հավասարության, մարդկայնության հարց է, ինչը, ըստ նրա, պահանջում է պարզ իրավական ակտեր:
«Ուստի, թույլ տվեք հավելել՝ ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան», -ասել է դեսպանը։



















