Քննարկվել են Հայաստանի և Չիլիի միջև տնտեսության ոլորտի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Չիլիի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չիլիի միջև տնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, արտահանումների ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով Արմեն Արզումանյանն առաջարկել է դիտարկել B2B ձևաչափով գործարար հանդիպումների և համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։



















