Իսպանիայի ոստիկանությունն առգրավել է կենդանիների աչքերով երեք ծրար, որոնք հասցեագրված էին Մադրիդում Ուկրաինայի դեսպանատանը, Բարսելոնայում գլխավոր հյուպատոսությանը և Մալագայում հյուպատոսությանը: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում 12 երկրում Ուկրաինայի դեսպանատների և հյուպատոսությունների հասցեին «խորհրդանշական սպառնալիքով» ծրարների 21 դեպք է գրանցվել։

Դեկտեմբերի 2-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն դիմել է օտարերկրյա կառավարություններին՝ խնդրելով ուժեղացնել երկրի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների անվտանգությունը։ Նիկոլենկոն ավելի վաղ հայտնել էր, որ գերատեսչության ղեկավար Դմիտրո Կուլեբայի հանձնարարությամբ՝ Ուկրաինայի բոլոր դեսպանատներն ու հյուպատոսություններն անցել են անվտանգության ուժեղացված միջոցառումների ռեժիմի։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն