Մինչև տարեվերջ հնարավոր է հանդիպում լինի. Ալեն Սիմոնյանը` Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին
Հնարավո՞ր է, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպեն. հարցին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Լրագրողները հարցրել են նաև, թե որտեղ կարող է լինել հանդիպումը: Ըստ ԱԺ նախագահի` Հայաստանը կաղապարված չէ միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով և պատրաստ է յուրաքանչյուր բովանդակային քննարկման։
«Գիտեք, որ երեկ փոխվարչապետերի մակարդակով հանդիպում է տեղի ունեցել և նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Կրկնում եմ, որ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասով դեռ որևէ կոնկրետ տեղեկություն չունենք, բայց մինչև տարեվերջ հնարավոր է հանդիպում լինի»,- պատասխանել է Ալեն Սիմոնյանը։



















