Բերձորի միջանցքի փակումը 2020 թվականի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է. Մարուքյան
Ադրբեջանի չակերտավոր բնապահպան ակտիվիստները փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը:
Ադրբեջանի «բնապահպան» ակտիվիստները փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ գործողությունը որակելով պարզ սադրանք:
«Սա 2020-ի հրադադարի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Հուսով եմ՝ այն չի հանգեցնի հումանիտար ճգնաժամի, և ողջախոհությունը կհաղթի: Լաչինի միջանցքը պետք է գործի սովորականի պես»,- գրել է Մարուքյանը:



















