Լոնդոնը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների շարքում ընդգրկել Հնդկաստանին, Բրազիլիային, Գերմանիային, ճապոնիային և աֆրիկյան մեկ երկրի։ Հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան և Հնդկաստանը շարունակելու են պնդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բարեփոխման անհրաժեշտությունը։

Մինչ այս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեմ էր արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Գերմանիայի մշտական ​​անդամակցությանը։ Նրա խոսքով՝ ո՛չ Գերմանիան, ո՛չ Ճապոնիան ոչ մի նոր բան չեն բերի Անվտանգության խորհրդին։

2005 թվականին Ճապոնիան Բրազիլիայի, Գերմանիայի և Հնդկաստանի հետ ստեղծեց «Չորսի խումբը» (G4), որի նպատակն էր խթանել Անվտանգության խորհրդում մշտական ​​անդամակցության դիմումները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն