Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Լաչինի միջանցքով քաղաքացիական մեքենաների շարժը վերականգնելու համար, երեքշաբթի օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար», — հայտնում են նախարարությունից։

Քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել էին որպես բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել էին Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Մի քանի հարյուր մարդ, հիմնականում ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեկտեմբերի 13-ին բողոքի ցույց են անցկացրել Երևանի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ Ցուցարարները պահանջում էին քաղաքական գործիքների կիրառում Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն