Ընդդիմության նախագիծը ՔՊ-ն տապալեց` առաջ մղելով իր անատամ հայտարարությունը․ Արեգնազ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է․
Խորհրդարանական ընդդիմության հայտարարության նախագիծը ՔՊ-ն տապալեց և առաջ մղեց իր անատամ ու Հայաստանի և Արցախի շահերից չբխող հայտարարությունը։
Ընդդիմության նախագծի տեքստում, ի թիվս այլ շեշտադրումների, նաև գրված էր. «Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ և ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման միակ հնարավոր գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է»:



















