Ալիևի կողմից ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը ավտորիտար սցենար է. ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը բացահայտ ավտորիտար սցենար է, նշված է ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի թվիթերյան էջում:
«Ամբողջ աշխարհում ժողովրդավարությունները պետք է անհապաղ դատապարտեն գազամատակարարման հարկադիր դադարեցումը և Ալիևի ու նրա վստահված անձանց կողմից իրականացվող շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղում տեղաշարժի ազատությունը պետք է վերականգնվի»,- նշել են հանձնաժողովում:



















