ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Խաչատրյանին փոխվարչապետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,- նշված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Տիգրան Խաչատրյանն ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնին կնշանակվի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, իսկ Վահե Հովհաննիսյանը կնշանակվի ֆինանսների նախարարի պաշտոնին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն