Չի կարելի պնդել, որ, օրինակ 90-ականներին Հայաստանի դատական համակարգն ավելի լավն էր, քան այսօր։Հաճախ ենք ասում, որ նման վատ վիճակ երբեք չի եղել, ոչ, եղել է, բայց մի ուրիշ բան չի եղել, այսքան մեծ գահավիժում երբեք չի եղել։ Այս մասին քիչ առաջ  «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» խորագրով քննարկման ժամանակ իր ելույթում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ քննարկումը նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր խումբը»։ Քննարկմանը մասնակցում են Սահմանադրական դատարանի նախկին դատավոր  Ալվինա Գյուլումյանը,   փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ու պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«90-ականներից մինչեւ այսօր սակայն մենք ունեցել ենք  շատ դինամիկ զարգացում։ Օրինակ՝ էլեկտրոնային մակագրման համակարգն ամբողջությամբ փոխեց այնտեղ առկա տրամաբանությունը, որակական փոփոխություն բերեց։Նախկինում անձը նշանակվում էր դատարանի նախագահ ու ցմահ մնում այդ պաշտոնին, մինչդեռ 2015-ի սահմանադրական փոփոխությունների ամենահիմնարար դրույթներից մեկն այն է, որ դատարանի նախագահ նշանակվում են 3 տարի ժամկետով ու այլևս չեն կարող լինել դատարանի նախագահ։ Այսօր, սակայն, տեսնում ենք՝ ինչ է կատարվում էլեկտրոնային մակագրման համակարգի հետ կապված։ Էլեկտրոնային համակարգի ներդրումն արվել էր հենց այն բանի համար, որ հանկարծ չստացվի այնպես, որ դատավորը դատավորի նախագահի ենթական է »,- ասաց նա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն