«Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հոսպիտալացված 11 երեխայից 5-ը դուրս են գրվել, 6-ի վիճակը գնահատվում է բավարար. ԱՆ
«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս են գրվել: Ստացիոնարում բուժումը դեռ շարունակում է 6 երեխա, որոնց վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ նախօրեին հոսպիտալացվել են «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ (ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, որովայնում ցավեր) 11 երեխա: Երեխաներից 4-ն ընդունվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ, ստանալով համապատասխան բուժում, տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունքներ:
Ընդհանուր հոսպիտալացված 11 երեխաներից 5-ն ապաքինվել և նույն օրը դուրս են գրվել:Նյութը՝ News.am