Այն, որ իշխանության հետևողականությունն ու ջանասիրությունը առանձնահատուկ են բռնաճնշումների ու ազատ խոսքը «քացու տակ» գցելու առումով, վստահ եմ, որ նույնիսկ նրանց արտաքին հովանավորները գիտեն: Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Սրա շրջանակներում նախօրեին իշխող ռեժիմը 3 ամսով երկարացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը:

Թե ինչի մասին է Արմենին առաջադրված մեղադրանքը, ի դեպ, նույնիսկ դրսում գիտեն՝ ոչ մի բանի:

Որքան էլ որ տհաճ ու արդեն սովորական է դարձել արձանագրելը, իշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. «տուն է՝ թող լինի» սկզբունքով:

Ազատություն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Աբրահամյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ