Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ Հայաստանի անկախությունը
Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սահմանադրության հետ կապված՝ Հայաստանում փաստացի քաղաքական ճգնաժամ է, որն, ըստ էության, ստեղծել է Բաքվի բարբարոսսկան վարչախումբն իր հերթական, բայց ակներևաբար ոչ վերջին պահանջով։
Եթե չասեմ քաղաքականապես անգրագետ, ապա առնվազն միամիտ պետք է լինել հավատալու, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի համար կենսական նշանակություն ունի Հայաստանի նույնիսկ ներսում առավելագույնը պատմական նշանակություն և խորհրդանշական արժեք ունեցող Անկախության հռչակագրին որևէ սահմանադրության նախաբանում հղման առկայությունը կամ բացակայությունը։
Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան։
Ըստ այդմ, այդ թշնամական վարչախումբն իր բոլոր հնարավորություններով ձգտել և ձգտում է «խաղաղության գործընթաց» կոչեցյալի վերջնարդյունքում ստանալ առնվազն մի Հայաստան, որը զուրկ կլինի իրական անկախությունից և ինքնիշխանությունից, չի ունենա որևէ լուրջ հնարավորություն զարգացման և հզորացման, կլինի արհեստածին Ադրբեջանից ամբողջովին կախյալ և բովանդակազուրկ մի կվազիպետություն՝ մշտական ներքին պառակտմամբ և ճգնաժամերով։
Արդյո՞ք սա ենք երազել և երազում մենք՝ որպես ազգ և պետություն։ Դեռևս կարծում եմ, որ՝ ոչ»,-գրել է նա:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































