Լիտվան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ
Լիտվայի ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ:
«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը հանգեցրել է ծանր հումանիտար հետեւանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Նման զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժին, այլև շեղում են Հարավային Կովկասում խաղաղության ողջ գործընթացը»,- ասվում է ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։



















