Երեկ հայ ազգը ողբերգական, հոռետեսական, հուսահատ վիճակում էր: Մի մասը հայհոյում էր, նրանցից ոմանք՝ իշխանություններին, մյուսները` ադրբեջանցիներին, մի խումբ էլ, ինչպես միշտ, ռուսներին ու Պուտինին: Մյուսներն անիծում էին: Կային նաեւ տեղի ունեցածը բացատրողներ ու արդարացնողներ, դե` դրանք հին ադրբեջանական տարածքներ էին, վաղ թե ուշ պետք է հանձնվեին տիրոջը: Այս խմբին սառնասրտորեն պատասխանելը դժվար էր, բայց էմոցիաները մի կողմ դրած անձինք պատասխանում էին` հիշեցնելով Գետաշենն ու Արծվաշենը, Հադրութն ու Շուշին, որոնք «հին հայկական հողեր» են եւ, ըստ իրենց տրամաբանության, պետք է մեզ հետ վերադարձվեին:

Պարզ է, որ թշնամին ոչինչ հետ չի տալու, նա անընդհատ վերցնելու է եւ վերցնելու է մի մասը՝ ուժով, մյուսը` սպառնալիքներով, երրորդները` ճանապարհների ապաշրջափակման ու խաղաղության դարաշրջանի անվան տակ, որ նույնն է` ես ձեզ չեմ մորթում, դա էլ ձեզ բավական է` շնորհակալ եղեք: Եվ վերցնելու է, քանզի լուրջ զինակից ունի` հանձինս Նիկոլ Փաշինյանի, Արմեն Գրիգորյանի, Հովիկ Աղազարյանի եւ մյուսների, որոնք ատամներով պաշտպանում են թուրք-ադրբեջանական շահերը:

Իշխանությունն էլ իր հերթին իր զինակիցներն ունի` մոլորության մեջ խարխափող, վախեցած, արժանապատվությունից զուրկ եւ Հայաստանի խորքերում ծվարած ինչ-որ մարդկանց շրջանում, որոնք համաձայն են ամեն ինչի, «միայն թե նախկինները հետ չգան»: Փորձենք հայրենադավներին պատասխանել ոչ թե արմատական ընդդիմության լեքսիկոնով կամ իշխանությունների հանդեպ ատելությունից կուրացած մարդկանց փաստարկներով, այլ ՄԻՊ-ի հավասարակշռված արձագանքով. «Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել նրանց ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ»:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն