Ադրբեջանական զորքերի դուրսբերման մեր առաջարկը կստանա միջազգային աջակցություն. Արման Թաթոյան
Իմ միջազգային բոլոր հանդիպումները վկայում են, որ ադրբեջանական զորքերի դուրսբերման առաջարկը կստանա նաև միջազգային աջակցություն, որովհետև սա ԵԱՀԿ֊ի, ՄԱԿ֊ի և այլ մարդու իրավունքների ոլորտի, կազմակերպությունների առաջարկած չափանիշների հիման վրա է։ Դրանից բացի շատ է խոսվում, արդյո՞ք իրատեսական է ադրբեջանական զորքերի դուրսբերումը, և քաղաքական տեսանկյունից կհեռանան թե՞ ոչ, այո', որովհետև մենք չենք ասում այս առաջարկի դեպքում ապառազմականցաված անվտանգության գոտի ունենալու դեպքում դա դառնում է Հայաստան կամ Ադրբեջան,ո'չ։
Այս մասին այսօր՝ բնակչության անվտանգության վերաբերյալ հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Մենք ասում ենք դա լինում է չեզոք գոտի, այդ տարածքը անհրաժեշը է, որպեսզի մարդիկ շնչեն, որ կարողանան ապրել, որ իրենց անվտանգությունը ապահովեն, դա կորոշվի դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, թե հիմա դա ինչպե՞ս կորոշվի, կողմերը կպայմանավորվեն, այս փողոցը, այս ճանապարհը, այս կամ այն գյուղը անգամ դա բանակցությունների ժամանակ, բայց դա կարող է տևել 10֊20 տարի, նշանակում է այդքան ժամանակ Սյունիքում, Գեղարքունիքում մեր բնակիչները պետք է զրկանքներ կրե՞ն։
Մեր ռազմական ու քաղաքական պաշտոնյաները պետք է դադարեցնեն սահմանային անվտանգության, մեր բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկեն միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից, չի կարելի մարդուց կտրել, իր անվտանգության հարցը։
Hraparak.am