Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր՝ հունիսի 28-ին նոր նախագահ են ընտրել: Այդ պաշտոնում ընտրվել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԳԱԱ-ից:

Նշենք, որ ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:

Համաձայն օրենսդրության, ԳԱԱ նախագահն ընտրվում է ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից, ակադեմիայի ակադեմիկոսների թվից, փակ-գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ակադեմիայի նախագահ:

Հիշեցնենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն