Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհը Բաքվին անցնելու դեպքում լրջագույն խնդիրներ են ծագելու․ բացի Բերձորը, Աղավնոն ու Սուսը կորցնելուց՝ մի շարք մարտահրավերներ են ի հայտ գալիս չկանոնակարգված աշխատանքի պատճառով։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ ճանապարհային հարցերը պետք է լուծվեն նախապես մշակված պլանով։ Մինչդեռ Ադրբեջանի շտապողականությունը խախտում է նաև եռակողմ հայտարարության այդ կետը։ Ստացվել է այնպես, որ Ադրբեջանը, չհետևելով կետերով սահմանված ընթացակարգին, իր սեփական նախաձեռնությամբ է սկսել Լաչինի միջանցքի նոր ճանապարհի շինարարությունը և այժմ իր այդ գործողություններով հանգեցրել է նոր լարման։

Միջանցքի փոխարեն սովորական ճանապարհ՝ սրան է փորձում հասնել Ադրբեջանը՝ դիմելով ռազմական շանտաժի։ Հին և նոր ճանապարհների՝ այսինքն՝ Լաչինի միջանցքի ու  կառուցվող նորի միջև կա էական տարբերություն․ միջանցքի դեպքում սահմանված էր ճանապարհի աջ ու ձախ հատվածներում 2.5-ական կմ հատված՝ ընդհանուր 5 կմ լայնությամբ, որն, ըստ էության, նաև բուֆերային գոտու դեր ուներ և սահմանված էր առաջին հերթին անվտանգության նկատառումներով։



Նոր երթուղու դեպքում Ադրբեջանը փորձում է հասնել բուֆերային գոտու, անվտանգության շերտի վերացմանը, ինչի հետևանքով տեսականորեն ճանապարհից 5-10 մետր հեռավորության վրա կարող են, ասենք, ադրբեջանական դիրքեր ու անձնակազմ տեղակայվել։ Սա փորձագիտական գնահատումներով։

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանն իր հերթին շեշտում է՝ այն տարբերակը, որը նախօրեին բարձրաձայնեց Հայաստանի վարչապետը՝ Ադրբեջանին Նախիջևանի հետ կապ առաջարկելով ՀՀ մի քանի ճանապրհով, բայց Հայաստանի օրենսդրության համաձայն, նույնը Ադրբեջանը փորձում է կիրառել Հայաստանը Արցախի հետ կապող նոր ճանապարհի դեպքում․

«Նույն մեր կողմից ներկայացրած իրավական հենքը փորձում են կիրառել Լաչինի միջանցքի վրա։ Նշանակում է՝ Լաչինի միջանցքի վրա իրենք հսկողություն իրականացնեն, ինչը բնավ չի ստացվելու։ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո և այդ վերահսկողությունն է, որ այսօր իրականացվում է»։

Բոլոր հնարավոր պայմանավորվածություններից ու ժամկետից շուտ «Լաչինի միջանցքը» նոր կառուցվող ճանապարհով փոխարինելու Ադրբեջանի ցանկությունը   խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված 3 տարվա ժամկետը, բացի այդ, ըստ հայկական կողմի, Բաքվի այս պահի գործողությունները հակասում են փաստաթղթում ներկայացված բովանդակությանը։

Բաքվի պահանջին առաջինն արձագանքեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտարարելով, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։ Պաշտոնական Երևանը վկայակոչում է նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, որում ասվում է՝ «կողմերի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»։

Վարչապետ Փաշինյանի ներկայացմամբ՝ անցած 2 տարում այս հարցով շփումներ կողմերի միջև տեղի չեն ունեցել։

«Այս պահի դրությամբ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ձևաչափով հաստատված որևէ պլան գոյություն չունի։ Մենք մի քանի անգամ առաջարկել ենք և հիմա էլ առաջարկում ենք դա անել։ Հաստատել եռակողմ ձևաչափով պլան։ Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ և եռակողմ գործընթաց է։ Այս պահի դրությամբ մենք որևէ պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել»։

Ամեն դեպքում Հայաստանում շինարարական համապատասխան մրցույթը հայտարարվել է, հաղթողը որոշվել, և Ադրբեջանի կառուցած շրջանցող ճանապարհին ենթադրաբար միացող ճանապարհի հայկական հատվածի վերակառուցումը սկսվել է։ Բայց Հայաստանի կողմից շեշտադրվող պլանի հաստատումը շարունակում է առանցքային մնալ Արցախի անվտանգային մի քանի նկատառումներով, պարզաբանում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․

«ՀՀ-ն, ըստ էության, այլընտրանքային ճանապարհի նախագիծ իրականացնում է, բայց այն ժամկետերը, որոնք նշված են հայտարարության մեջ, Ադրբեջանը չի պահպանում։ Ավելին՝ ինչու պետք է հաստատվի այդ եռակողմ պլանը, որովհետև այստեղ միայն ճանապարհի հարց չէ։ Անվտանգային հարցեր կան, կոմունիկացիաների հարցեր կան՝ գազի, էլեկտրաէներգիայի, այլ կոմունիկացիաների, և այս իմաստով այս ամբողջ պրոցեսը պետք է գնա եռակողմ համաձայնություններով, ինչը տեղի չի ունեցել»։

Ռուսական կողմը, ի դեպ, նախընտրում է մեկնաբանել ոչ թե Հայաստանի հիմնական շեշտադրումը՝ պլանի բացակայության պայմաններում ադրբեջանական սադրանքներ և ճանապարհային պահանջներ, այլ՝ հայկական կողմից հնչած կարծիքը՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում չիրականացվող գործողությունների առնչությամբ։ Ռուս խաղաղապահների աշխատանքի հետ կապված հարցերին, որոնք նախօրեին բարձրացրեց Հայաստանի վարչապետը, պաշտոնական Մոսկվան արդեն արձագանքել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի մակարդակով։

«Մենք չենք տեսնել կոնկրետ առաջարկներ, որոնք ցանկանում է անել Հայաստանի վարչապետը ԼՂ-ում, ուստի հիմա չեմ կարող կռահել։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կողմերից որևէ մեկն, իհարկե, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ, բայց մենք դրանք դեռ չենք տեսել»։

Լաչինի միջանցքի հարցը շարունակում է լուրջ թնջուկ մնալ ոչ միայն քաղաքական ու անվտանգային հարցերի, այլև այնտեղով անցնող ենթակառուցվածքների առումով։   Քաղաքագիտական շրջանակում մտահոգություն կա, որ ճանապարհների մասով հարցերը դեռ այլ տողատակեր էլ ունեն։

կան գործողություններին, որոնք տեսել են 2020 թ-ին, կոչ է անում անհապաղ քայլեր անել՝ լարվածությունը թուլացնելու ու հետագա էսկալացիայից խուսափելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն