Համայնքապետերն իրենց հստակ դիրքորոշումն են հայտնել այն բանից հետո, երբ դավադիր կերպով հակապետական որոշում էր կայացվել, որ դեկտեմբերի 17-ին ՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը, մենք պետք է զիջենք Սյունիքի անվտանգության գոտին. Միայն համայնքապետերը չէին, որ դեմ էին դրան, ամբողջ Սյունիքն էր ոտքի կանգնել: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, «Հետընտրական Հայաստանի իրավական և քաղաքական խնդիրները» խորագիրը կրող քննարկմանն ասաց ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։

«Եթե այս իշխանությունների մոտ կա թյուր ընկալում, որ միայն համայնքապետերին չեզոքացնելով կարելի է ժողովրդին ճնշել, ես վստահեցնում եմ, որ այդպես չի լինելու: Անկախ նրանից, թե ինչպիսին էին ընտրության արդյունքները, ես ձեզ վստահեցնում եմ, որ նույնիսկ այն սյունեցիները, որոնք քվեարկությամբ իրենց վստահությունը տվել են գործող իշխանությանը, չեն հանդուժելու հերթական զիջումը։

Հետևաբար անմիտ է այն ենթադրությունը, որ կարելի է բոլոր համայնքապետերին ձերբակալել, կալանավորել և մարդիկ նստելու են տանը և չեն ընդդիմանալու: Հատկապես, երբ թշնամի երկրի ղեկավարի կողմից հնչում են հայտարարություններ, որ Զանգեզուրը պատմական ադրբեջանական հողեր են, որոնք պետք է վերադառնան: Ոչ,  չեն վերադառնալու, եւ ամբողջ Սյունիքը ոտքի է կանգնելու դա թույլ չտալու համար»,–ասաց նա:

Աննա Գրիգորյանը նկատոց, որ երկրի գործող ղեկավարը մի կողմից ասում է՝ ժողովուրդ ջա, ես սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առջեւ, մյուս կողմից հրաման է իջեցնում, որ համայնքապետերին գետնին փռեն, նկարահանեն ու տանեն:

«Ժողովրդի մեջ թեզ են տարածքում, թե ժողովուրդը մերժել է նախկին իշխանություններին ի դեմս տարբեր դաշինքների կամ կուսակցությունների: Այստեղ պետք է հասկանալ, որ «Հայաստան» դաշինքին 260 հազար ձայն է տրվել եւ այդ քվեարկողները ժողովրդի մասն են եւ պետք է հարգալից լինել նրանց նկատմամբ»:

Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ երբեք Հայաստանն այսքան ցածր սուբյեկտայնության աստիճան չի ունեցել. «Եթե Սյունիք գնաք, կտեսնեք, որ եռադրոշ է դարձել Սյունիքը: Տեսնում ես Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբջանի դրոշներ»:

ԱԺ պատգամավորը նշեց, որ որքան էլ Ադրբեջանը ասի, միևնույնն է, Արցախի հարցը կարգավորված չէ:

«Երբ դեկտեմբերի 17-ին ստիպված էինք զիջել մեր անվտանգության գոտին, սկզբում ասվում էր, որ ինչ-որ բանավոր պայմանավորվածության հիման վրա է դա տեղի ունենում: Բայց իրականում բանավոր պայմանավորվածության հետ մեկտեղ եղել է նաեւ հուշագիր: Մինչեւ այսօր իշխանությունները դա չեն հաստատում, բայց ես վստահեցնում եմ, որ կա այդ հուշագիրը: Եվ այդ հուշագրով Գորիս–Կապան եւ Կապան–Ճակատեն ճանապարհների վերահսկողությունը հանձնվել է նաեւ Ադրբեջանին: Իհարկե, ռուսական զորքն այնտեղ տեղակայված է՝ ապահովելու շարժն այնտեղ, բայց այդ պայմանագրի վերջին կետն  այն մասին է, որ ընդամենը 5 տարվա կյանք ունի այս պայմանագիրը: Այս իշխանությունը հայտարարում է, որ Գորիս-Կապան ճանապարհի 4 կմ-անոց հատվածը Ադրբեջանի մաս է: Այսինքն 4 տարի հետո, երբ հուշագրի ժամկետն ավարտվի, Ադրբեջանը կարող է ասել՝ սա մեր տարածքնե, էյստեղով դուք գնալ չեք կարող, իսկ դա լուրջ անվտանգային խնդիրներ է ստեղծելու»,-հայտարարեց Աննա Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից զիջումների հարցին՝ նա ասաց․«Մեծ հաշվով՝ երբ այս իշխանությունները հայտարարում են, որ մենք գնում ենք տարածաշրջանում ապաշրջափակման, Հայաստանի Հանրապետությունը դնում են շրջափակման մեջ։ Ես էլ չեմ խոսում հնարավոր խաղաղության պայմանագրի մասին, որի տակ ենթադրվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս՝ իր սահմաններով, որն, իհարկե, անթույլատրելի է։ Այս գործըթնացը հավանաբար ուզում էին սկսել դեմիլիտացիայի և դեմարկացիայի մասին համաձայանագրի ընդունմամբ և այնուհետև շարունակել, բայց որը կասեցվեց ընդդիմության ակտիվ ջանքերի արդյունքում»,-ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ խաղաղություն դարաշրջանի մասին այս իշխանությունները թեև խոսում են, սակայն սա կեղծ խաղաղություն է։ «Դու չես կարող խաղաղ ապրել մարդկանց հետ, որոնք ամեն օր խոսում են քեզ ոչնչացնելու մասին, դու չես կարող խաղաղության քարոզ անել, երբ թշնամի երկրի ղեկավարը խոսում է նրա մասին, որ Զանգեզուրը, Սևանը, Երևանը իր հողերն են և վերադառնալու են։ Փոխանակ մենք այսօր զբաղվենք բանակաշինությամբ, խոսում ենք նրա մասին, որ դեռ բանակի կրճատում պետք է լինի»,–ասաց նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն