ՀՊՏՀ-ում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է
ՀՊՏՀ-ից հայտնում են, որ կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է:
Հեռավար ուսուցման ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 30-ը: Բացառություն են միայն հեռակա բակալավրիատի առաջին, երկրորդ և հեռակա մագիստրատուրայի առաջին կուրսերը, որոնց դասապրոցեսը կկազմակերպվի բուհում, նոյեմբերի 15-ից: Հեռակա բակալավրիատի մյուս կուրսերի դասերը ևս կսկսվեն նոյեմբերի 15-ից, հեռավար ձևով։
Tert.am