Երբեք չեմ կարողացել Սերժ Սարգսյանին լսել (իմիջիայլոց բառիս բոլոր իմաստներով): Ու, ըստ երևույթին, չեմ էլ կարողանա: Ժամանակին մտնում էի նախագահի կայքը, կարդում իր ելույթները ու երբեմն նույնիսկ հաճույք ստանում: Եթե Տեր-Պետրոսյանի ելույթները գեղարվեստական ու պատմաբանական արժեք էին, ապա Սարգսյանինը միշտ քաղաքական տեքստի մաստեր կլաս էր: Նու, գոնե մինչև 2017 թիվը... Ընդ որում, իր խոսքում միշտ խորը տողատակեր կային, որոնք շատ սահմանափակ թվով մարդկանց էին հասու, հետևաբար հասկացողը դառնում էր իլյումինատ ու նաև սնոբիստական կայֆ էր ստանում: 

ՀՀԿ համագումարի իր ելույթը չեմ նայել: Հուսով եմ կներեք, բայց 80 րոպե նույնիսկ արագացված տեմպով նայելը շատ ծանր է: Թեպետ հիմնական թեզերը իհարկե պարզ են ու որոշակի առումով նաև զվարճալի: Զվարճալի է դիտել, թե ինչպես են տվյատվում Սարգսյանի խոսքի շատ կոնկրետ հասցեատերերը: Ուրիշ հետաքրքիր բան ես` ինձ համար, չգտա: Եթե ձեզ հետաքրքիր է ու դուք էլ ինձ պես զուրկ չեք սադիստական հակումներից, կարող եք ստորև կարդալ ու վայելել Սերժի երեք թեզերը: 

Նախ անդրադառնանք սռաչի հիմնական թեմային, ասում ա՝ «Ես ձեզ չեմ ստիպել նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը: Եվ այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան»: Պարզ է, որ խոսքը ուղղված է ներկայումս «ընդդիմադիր» ձևացող շրջանակներին, որոնք թե 2018-ին և թե դրանից առաջ նիկոլիզմի գլխավոր հովհանավորն էին: Մեդիա դաշտի մասնագետները լավ գիտեն, որ «ՀԺ»-ն իր ամենաստոր դրսևորումներում չէր հասնի «Հայաստան» դաշինքի երկու առանցքային անդամներ` Անդրանիկ Թևանյանի ու Ալեն Սիմոնյանի համատեղ զավակ` «7օր»ի գլուխգործոցներին: Էն թեթև մատերիալը Սիմոնյանը փոխանցում էր Նիկոլին, որ նա «Հժ» ում տպի: Ոսկե սոսկա և այլն... 

Սարգսյանը ևս մի կարևոր մեսիջ հղեց, որի իմաստը քչերը ըմբռնեցին: Նա ասաց, որ ժողովրդին չի կարելի մեղադրել: Սա քաղաքական լեզվից թարքմանաբար նշանակում է՝ մտքներովդ չանցնի, որ կարող եք «ժողովուրդը ժեխ» է խորագրի ներքո անցնեք ահաբեկչությունների ու Հայաստանի ջլատմանը: Սերժը ասում է՝ ժողովրդի կարծիքը չանտեսեք! Վերջում էլ, նա դեսերտ, կոչ է անում մի կողմ դնել անձնական ամբիցիաները: 

Հիմա դուք կարող եք երկար մտածել, թե ում էր այս ամենը ուղղված, բայց դե մարդ պիտի ապուշ լինի, որ չիմանա` ով է, օրինակ, Հայաստանի ամբիցիասիրական ինստիտուտի հիմնադիր նախագահը ու դա միակ ոլորտն է, որտեղ իրոք իրեն հավասարը չկա... Մարդ-ամբիցիա! 

Հ.Գ. ճիշտը, մեկ ա, ՀՀԿ նախագահի պաշտոնը լքելն էր:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն