Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է Ղազախստանում խաղաղության վերականգման համար։ «Մարդիկ բախվել են ծանր քաղաքացիական հակամարտությունում, արյուն է թափվում: Եվ սա շատ մոտ է՝ պատմական Ռուսիայի տարածքում», ասել է պատրիարք Կիրիլը։

Ուղղափառությունը Ռուսաստանի նեոգաղութային ​​ծրագրերի համար գաղափարական հենք գտնելու հերթական փորձն է, որի պատասխանատուն պատրիարք Կիրիլն է։ Հերթում են Հայաստանն ու … Երուսաղեմը։

Անցյալ տարի Մոսկվայի պատրիարքարանը բացեց Երևանի թեմը, առայժմ առանց ծխական համայնքի։ Իսկ օրերս Արցախում առաջին անգամ նշվել է ուղղափառ Սուրբ Ծնունդը՝ ռուսական խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողների մասնակցությամբ։ «2021 թվականի ապրիլի 12-ին դրվեց հիմքը, իսկ նույն թվականի նոյեմբերի 4-ին օծվեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի Քրիստոսի Սուրբ Ծննդյան տաճարը», ասել է տաճարի հոգևորականը։

ՌՈՒԵ Մոսկվայի պատրիարքարանը և նրա Բաքվի թեմը հայտարարում են Արցախում հայկական եկեղեցիների բացակայության մասին՝ փորձելով «ուդիացնել» Արցախում հայկական հարուստ ժառանգությունը։

Մոսկվայի պատրիարքարանը փորձում է լրացնել «կորուստները»։ Այժմ ուղղափառ եկեղեցին մասնակցում է Սուրբ Հարության տաճարում մատուցվող պատարագներին՝ շնորհիվ Երուսաղեմի պատրիարքարանի հետ կապերի, որը շուտով կարող է ճանաչել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն, և դա կհանգեցնի հարաբերությունների խզմանը ՌՈՒԵ Մոսկվայի պատրիարքարանի հետ: Այդպես եղավ Կոստանդնուպոլսի և Ալեքսանդրիայի պատրիարքությունների, ինչպես նաև հունական և կիպրական եկեղեցիների դեպքում։

Սուրբ Հարության տաճարը «բաժանված է» վեց եկեղեցիների՝ Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարքություն, Երուսաղեմի հռոմեական կաթոլիկ լատինական պատրիարքություն, Երուսաղեմի Հայկական պատրիարքարան, ղպտիական, եթովպական և սիրիական եկեղեցիներ։

Սուրբ Հարության տաճարում պատարագի իրավունքը պահպանելու համար Մոսկվային կարող է անհրաժեշտ լինել Ալեքսանդրյան ներկայացուցչությունը՝ այլընտրանքային ենթակառուցվածք՝ ռուս և այլ «հետխորհրդային» ուխտավորներին իր ուղեծրում պահելու համար, ասում են փորձագետները, հիշեցնելով ուխտագնացության բիզնեսի մասին: Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարին Ռուսաստանի նախագահը ներում է շնորհել իսրայելցի Նաամա Իսսահարին, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամանագիր է ստորագրել մարտի 1-ից Երուսաղեմում Ալեքսանդրյան բակը ռուսական պետության սեփականությանը հանձնելու մասին։ Բայց մեկ տարի է անցել, և այն դեռ Ռուսաստանին չէ: Փոխանցումը ձգձգվում է դատական ​​գործընթացի պատճառով։

Չի բացառվում, որ Մոսկվայի պատրիարքարանը կփորձի Սուրբ Հարության տաճարին հասնել Սուրբ հողում տպավորիչ ներկայություն ունեցող Հայոց պատրիարքարանի միջոցով:

Արդյոք սրանով է պայմանավորված Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանի՝ հայկական թաղամասի հողերը հյուրանոց կառուցելու համար վարձակալության տալու որոշման հետ կապված սկանդալը։ Հայկական թաղամասի հարավ-արևմուտքում գտնվող «Կովերու Պարտեզ» կալվածքը գտնվում է Սիոն լեռան վրա և 14-րդ դարից հայկական եկեղեցու սեփականությունն է։



Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն