Անկարայի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Յըլդըզ Ջեւեջի Բոսքուշը, անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ասել է, որ այն գործընթացը, որը սկսվել է Երեւանի եւ Անկարայի միջեւ, չափազանց փխրուն է դեռ։ Նա նաեւ կարեւոր է համարել այն, որ Անկարայից եւ Երեւանից արտաքին քաղաքական գերատեսչությունները միանման հայտարարություններ են հնչեցրել, նկատելով, որ դա խոսում է այն մասին, որ երկու մայրաքաղաքներում էլ նույն «գծի վրա են գտնվում»։ Բոսքուշը նշել է, որ չնայած այն բանին, որ մյուս հանդիպման օրն ու վայրը դեռ հայտնի չեն, սակայն այն, որ գործընթացը դրական հունի մեջ է գտնվում եւ շարունակվելու է, ինքնին հասկանալի է։ Բոսքուշն այս ամենը կարեւորել է հատկապես այն բանի համար, որպեսզի հնարավոր մանիպուլյացիաների համար տեղ չմնա։

Թուրք պրոֆեսորը գործընթացի փխրունության ցուցիչ համարում է այն, որ ԱՄՆ-ից լուրեր են ստացվում, թե «Բայդենը Թուրքիայի դիրքորոշումների քննադատություններ պարունակող նամակներ է ստանում, եւ տեղի հայ համայնքը ճնշումներ է գործադրում վարչակազմի վրա»։

Ուշագրավ է հատկապես այն, որ թուրք պրոֆեսորը ընթացիկ գործընթացում հնարավոր է համարում Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերի քննարկումը, որը նա անվանում է «1915 թվականի իրադարձություններ», սակայն եւ հավելում է, որ այդ քննարկումները կլինեն ոչ մոտ ապագայում։ Իսկ առաջնահերթ կքննարկվեն տրանսպորտային հարցերի կարգավորումն ու սահմանների բացումը։ Թուրք մասնագետի աչքից չեն վրիպել նաեւ Հայաստանից հնչած արձագանքներն ու Նիկոլ Փաշինյանի՝ քննադատությունների թիրախում հայտնվելը։ Անկախ ամեն ինչից, ուղիղ բանակցություններն Անկարայի եւ Երեւանի միջեւ պետք է շարունակել, որպեսզի չլինի այնպես, որ կողմերը բաց թողնեն հարաբերությունների նորմալացման հնարավորությունը։ Ինչպեսեւ սպասելի էր, թուրք պրոֆեսորը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար կարեւոր է համարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։

Ըստ էության, այս երկու կարգավորումները նա դրել է փոխկախվածության մեջ, համարելով, որ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումից է ինչ-որ առումով կախված Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորումը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն