Մոսկվան հանդես է գալիս ներկայիս ուկրաինական ճգնաժամի հիմքում ընկած խնդիրների և դրանից դուրս գալու ուղիների մշակման հարցերի շուրջ ցանկացած շփումների օգտին: Այս մասին այսօր Անթալիայում տեղի ունեցած եռակողմ հանդիպիման արդյունքներին անդրադառնալով՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյն Լավրովը։ Նշենք, որ այսօր Անթալիայում հանդիպել են Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները։

Լավրովի խոսքով, միակ բանը, որ ռուսական կողմը միանգամից մատնանշել է, այդ շփումներն ավելի արժեքավոր դարձնելու անհրաժեշտությունն է, ըստ որի՝ կբացառվի իրական և գլխավոր բանակցային ուղու արժեզրկումը կամ փոխարինման հնարավորությունը։ Նա այս իամստով ընդգծել է Բելառուսում տեղի ունեցող բանակցությունների մասին։ Լավրովն ընդգծել է, որ այսօրվա զրույցը հաստատել է այդ բանակցություններին անայլընտրանք լինելու հանգամանքը։ Նրա դիտարկմամբ, այսօր խոսակցությունը հիմնականում վերաբերել է հումանիտար հարցերի վերաբերյալ թուրքական կողմի նախաձեռնությանը:

Նա ընդգծել է, որ հումանիտար միջանցքների բացման մասին պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ, իսկ երթուղիները և ժամանակը որոշվում են նրանք, ովքեր վերահսկում են երկրի իրադրությունը՝ ելնելով իրավիճակից և անվտանգ ուղղության ընտրությունից:

Լավրովը նշել է, որ Բելառուսում բանակցությունների վերջին փուլում ռուսական կողմը ներկայացրել է իրավաբանական փաստաթղթի տեսքով շատ կոնկրետ նկատառումներ ուկրաինական կողմը, ընդունելով այդ առաջարկները, հավաստիացրել է, որ շուտով դրանց կոնկրետ պատասխան կտա: Ռուսաստանի ԱԳ նախարարը մատնանշել է արևմտյան երկրների կողմից Կիևին զենքի և սպառազինությունների մատակարարման վտանգավոր բնույթը։ Այդ համատեքստում նա շեշտել է նաև հազարավոր շարժական զենիթահրթիռային համալիրների մասին:

«Հարցն այն է, թե ուր կհասնեն այդ համալիրները, և արդյոք դրանք հետագայում սպառնալիք չեն ներկայացնի ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի քաղաքացիական ինքնաթիռների համար»- ասել է Լավրովը։ Լավրովն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել։

«Մենք Ուկրաինայի վրա էլ չենք հարձակվել, մենք մեր գործողություններով պարզապես մատնանշել ենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ առկա ուղղակի սպառնալիքները։ Մեր բոլոր հորդորներին, առաջարկություններին, դիտողություններին ոչ մի արձագանք չի եղել, մեզ ոչ ոք չի լսել», — հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն