Անգլիայում սիֆիլիսի դեպքերը հասել են ամենաբարձր մակարդակին 1948 թվականից ի վեր
Անգլիայում գոնորեայի դեպքերը հասել են ռեկորդային մակարդակի, անգամ 13 տարեկան երեխաների մոտ սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է ախտորոշվել, ցույց են տալիս նոր հետազոտությունները։
Քլամիդիոզի և սիֆիլիսի դեպքերի թիվը նույնպես կտրուկ աճել է, ընդ որում ախտորոշված վարակիչ սիֆիլիսի դեպքերը ամենաբարձր մակարդակն են գրանցել Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո:
Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության նոր գործակալության (UKHSA) թվերը ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ 2022 թվականին Անգլիայում գրանցվել է նոր սեռավարակների 392,453 դեպք, այսինքն օրական ավելի քան 1000 դեպք: 2021 թվականի համեմատ աճը կազմել է 23,8 տոկոս:
Թեև դեպքերի աճը մասամբ կապված է թեստավորման ավելացման հետ, սակայն առողջապահության ոլորտի պաշտոնյաները պնդում են, որ կտրուկ աճը «խստորեն հուշում է», որ սեռավարակների ավելի շատ փոխանցման դեպքեր կան բնակչության մեջ:
UKHSA-ի նոր թվերը ցույց են տալիս.
– Գոնորեայի դեպքերը 2022-ին հասել են 82,592-ի, ինչը 50,3%-ով ավելի է 2021-ի համեմատությամբ: Սա ամենաբարձր ցուցանիշն է մեկ տարվա ընթացքում՝ սկսած 1918-ից:
– 13-ից 14 տարեկանների մոտ ախտորոշվել է գոնորեայի 50 դեպք,
– 2022-ին 65-ից բարձր տարիքի 537 անձանց մոտ ախտորոշվել է գոնորեա, մինչդեռ մինչեւ 2019-ի համաճարակը այդ թիվը 387 էր:
– 2022 թվականին գոնորեայից հիվանդացության մակարդակը Լոնդոնում ամենաբարձրն է եղել: Մայրաքաղաքում յուրաքանչյուր 100,000 բնակչից 383,4-ի մոտ ախտորոշվել է գոնորեա, իսկ Արևելյան Անգլիայում այդ ցուցանիշը ընդամենը 68 է:
– Վարակիչ սիֆիլիսի ախտորոշումները 2022 թվականին աճել են մինչև 8692, ինչը տարեկան ամենամեծ թիվն է 1948 թվականից ի վեր:
– Քլամիդիոզի ախտորոշումը 2022-ին աճել է 24,3 %-ով՝ 2021-ի 160279 ախտորոշումից հասնելով 199233-ի:
– Սա ներառում է 68,882 քլամիդիոզի ախտորոշում 15-24 տարեկան մարդկանց շրջանում:
UKHSA-ն հայտնել է, որ 15-ից 24 տարեկան երիտասարդների մոտ, ամենայն հավանականությամբ, ախտորոշվում են սեռավարակներ, քանի որ կազմակերպությունը կոչ է անում նրանց, որոնք սեռական հարաբերություններ ունեն նոր զուգընկերների հետ, կրել պահպանակ և պարբերաբար թեստավորվել:
Նշվում է, որ սեռավարակները սովորաբար հեշտությամբ բուժվում են հակաբիոտիկներով, բայց կարող են լուրջ առողջական խնդիրներ առաջացնել, եթե չբուժվեն:
Քլամիդիոզն և գոնորեան կարող են առաջացնել անպտղություն և կոնքի բորբոքային հիվանդություն, մինչդեռ սիֆիլիսը կարող է կյանքին սպառնացող ուղեղի, սրտի կամ նյարդերի հետ կապված խնդիրներ առաջացնել:
2022 թվականին կատարվել է քլամիդիոզի, գոնորեայի, սիֆիլիսի կամ ՄԻԱՎ-ի 2,195,909 ախտորոշիչ թեստ, ինչը 13,4%-ով ավելի է, քան 2021-ին:
Թեստավորման մակարդակը մնում է ավելի ցածր, քան մինչ Covid-ը, սակայն ախտորոշվող սեռավարակների թիվը գերազանցում է համաճարակից առաջ գրանցված բարձր մակարդակը։
2022 թվականին օրական միջինում ախտորոշվել է ավելի քան 1000 սեռավարակ։