Լարիսա Ալավերդյան. Փախստականների ու բռնի տեղահանվածների խնդիրները դուրս են մղված քաղաքական օրակարգիցv
Պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բնակավայրերից տեղահանված բնակիչների իրավունքների, նրանց վերադարձի հարցը քաղաքական իշխանությունների օրակարգում ընդհանրապես չկա, դուրս է մղված։ Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Նա ընդգծեց՝ բոլոր իշխանությունների օրոք իր ղեկավարած ու այլ ՀԿ-ներ բարձրաձայնել են, որ չի կարելի այսպես զուսպ ու մեղմ արտահայտվել, վերաբերվել տեղահանվածների ու փախստականների մարդասիրական իրավունքներին ու հարցերին։
«Իմ խոսքը վերաբերում է նաև ավելի վաղ բռնի տեղահանվածներին։ Անընդհատ խոսում են ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին մինչև անգամ այն գյուղեր, որոնք հայկական վերահսկողության ներքո են։ Իսկ մեր կես մլն հայությո՞ւնը, որը Արդրբեջանից դուրս է մղվել։ Նրանք ի՞նչ է, ծառերի վրա ծիտիկներ էին։ Բռնի տեղահանվածների, փախստականների հարցն ընդհանրապես դուրս է մղված մեր քաղաքական օրակարագից»,-ասաց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետը։
Լ. Ալավերդյանի համոզմամբ, դա խոսում է այն մասին, որ չի ընկալվում պահի առանձնահատակությունը։
«Ո՞րն է պահի առանձնահատակությունը։ Տարիներ շարունակ Ադրբեջանը խոսում էր իրեն չպատկանող, բայց իր կողմից անընդհատ ոտնձգությունների ենթարկվող յոթ շրջանների մասին։ Հիմա էլ նա խոսում է տարածքների մասին ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում։ Սա այն պահն է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հիշեցնել, կրկնում եմ, 88 թվականից սկսած, դրանից առաջ էլ չեմ ասում բռնի տեղահանված կես մլն հայերի մասին։ Իսկ եթե դա չի հնչեցվում, ուրեմն դա մեր քաղաքականության թուլությունն է ոչ միայն փախստականների, այլև տարածարջանում անվտանգային քաղաքականության առումով»,-նշեց նա։
ՀԿ նախագահ հիշերեց, թե ինչպես էր Ադրբեջանը պրոպագանդում իր փախստականների խնդիրները՝ ստեծղծելով փախստականների ճամաբար ու այնտեղ տարբեր պաշտոնյաների, դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցեր կազմակերպելով։
«Կան լուրեր, որ այդ մարդկանց տեղավորել էին, բայց երբ պետք էր միջազգային կառույցների ներկայացուցիչներին ցույց տալ, նրանց բերում էին այդ ճամբար, ասում էին՝ տեսեք, ի՞նչ է արվել հայերի կողմից։ Ես չեմ ասում, կրկնենք այդ խաբեության քաղաքականությունը, բայց փախստականների խնդիրները՝ սկսած Սումգայիթյան իրադարձությունների հետևանքով բռնի տեղահանվածներից, տուժածներից պետք է բարձրաձայնվեն, նրանց հատուկ օգնություն պետք է տրամադրվի»,-նշեց նա։
Ալավերդյանը փաստեց, որ Ադրբեջանում փախստականների ու բռնի տեղահանվածների կոմիտեի ղեկավարը երկրի փոխվարչապետն է, մինչդեռ Հայաստանում «փախստական, բռնի տեղահանված» արտահայտությունը որևէ կոմիտեի կամ պետական մարմնի անվանման մեջ չկա։
«Մենք ունենք Միգրացիայի գործակալություն։ Միգրացիան ցանկացած տեղաշարժն է։ Բայց երբ մենք նշում ենք «բռնի տեղահանված» բառակապակցությունը, ապա այն նշում է պայմաններն ու պատճառները, թե ինչպես ու ինչու տեղահանվեցին այդ անձինք»,-մանրամասնեց նա։
Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ Ստեփանակերտում նոր կառուցվող թաղամասի բնակարանները տրամադրվելու են Հադրութ քաղաքի՝ պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին, ապա Ալավերդյանն ընդգծեց՝ այն, որ այդ մարդիկ պետք է տեղավորվեն ու ապրեն նորմալ պայմաններում, երկրորդ կարծիք լինել չի կարող։
«Բայց դրա համար կա լուծում, դրանք պետք է լինեն սոցիալական բնակարաններ, տրվեն շատ համեստ վարձով, բնակիչները չունենան սեփականության իրավունք, այսինքն, լինի զուտ օգագործման իրավունքով։ Եթե լուծումն այդպիսին չէ, ես դա համարում եմ սխալ քաղաքականություն, քանի որ սխալ ուղերձ է հղվում այն մասին, որ Հադրութ վերադարձ հնարավոր է չլինի, ինչը շատ վատ է։ Բացի այդ, ստացվում է, որ Հադրութի բնակիչներին արդեն որերորդ անգամ տեղահանում են, բայց այս անգամ հնարավոր է ընդմիշտ։ Նման հաղորդագրություններում նշել խոցելի շրջան նման խոցելի ժամանակներում սխալ քաղաքականություն է։ Այս առումով լուծումը սոցիալական բնակարանների տրամադրումն է օգտագործման իրավունքով և առանց սեփականության իրավունքի։ Դա կլինի հստակ ուղերձ, որ դա ժամանակավոր ապաստարան է»,-ասաց Ալավերդյանը։
Պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բնակավայրերից տեղահանված բնակիչների իրավունքների, նրանց վերադարձի հարցը քաղաքական իշխանությունների օրակարգում ընդհանրապես չկա, դուրս է մղված։ Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Նա ընդգծեց՝ բոլոր իշխանությունների օրոք իր ղեկավարած ու այլ ՀԿ-ներ բարձրաձայնել են, որ չի կարելի այսպես զուսպ ու մեղմ արտահայտվել, վերաբերվել տեղահանվածների ու փախստականների մարդասիրական իրավունքներին ու հարցերին։
«Իմ խոսքը վերաբերում է նաև ավելի վաղ բռնի տեղահանվածներին։ Անընդհատ խոսում են ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին մինչև անգամ այն գյուղեր, որոնք հայկական վերահսկողության ներքո են։ Իսկ մեր կես մլն հայությո՞ւնը, որը Արդրբեջանից դուրս է մղվել։ Նրանք ի՞նչ է, ծառերի վրա ծիտիկներ էին։ Բռնի տեղահանվածների, փախստականների հարցն ընդհանրապես դուրս է մղված մեր քաղաքական օրակարագից»,-ասաց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետը։
Լ. Ալավերդյանի համոզմամբ, դա խոսում է այն մասին, որ չի ընկալվում պահի առանձնահատակությունը։
«Ո՞րն է պահի առանձնահատակությունը։ Տարիներ շարունակ Ադրբեջանը խոսում էր իրեն չպատկանող, բայց իր կողմից անընդհատ ոտնձգությունների ենթարկվող յոթ շրջանների մասին։ Հիմա էլ նա խոսում է տարածքների մասին ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում։ Սա այն պահն է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հիշեցնել, կրկնում եմ, 88 թվականից սկսած, դրանից առաջ էլ չեմ ասում բռնի տեղահանված կես մլն հայերի մասին։ Իսկ եթե դա չի հնչեցվում, ուրեմն դա մեր քաղաքականության թուլությունն է ոչ միայն փախստականների, այլև տարածարջանում անվտանգային քաղաքականության առումով»,-նշեց նա։
ՀԿ նախագահ հիշերեց, թե ինչպես էր Ադրբեջանը պրոպագանդում իր փախստականների խնդիրները՝ ստեծղծելով փախստականների ճամաբար ու այնտեղ տարբեր պաշտոնյաների, դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների այցեր կազմակերպելով։
«Կան լուրեր, որ այդ մարդկանց տեղավորել էին, բայց երբ պետք էր միջազգային կառույցների ներկայացուցիչներին ցույց տալ, նրանց բերում էին այդ ճամբար, ասում էին՝ տեսեք, ի՞նչ է արվել հայերի կողմից։ Ես չեմ ասում, կրկնենք այդ խաբեության քաղաքականությունը, բայց փախստականների խնդիրները՝ սկսած Սումգայիթյան իրադարձությունների հետևանքով բռնի տեղահանվածներից, տուժածներից պետք է բարձրաձայնվեն, նրանց հատուկ օգնություն պետք է տրամադրվի»,-նշեց նա։
Ալավերդյանը փաստեց, որ Ադրբեջանում փախստականների ու բռնի տեղահանվածների կոմիտեի ղեկավարը երկրի փոխվարչապետն է, մինչդեռ Հայաստանում «փախստական, բռնի տեղահանված» արտահայտությունը որևէ կոմիտեի կամ պետական մարմնի անվանման մեջ չկա։
«Մենք ունենք Միգրացիայի գործակալություն։ Միգրացիան ցանկացած տեղաշարժն է։ Բայց երբ մենք նշում ենք «բռնի տեղահանված» բառակապակցությունը, ապա այն նշում է պայմաններն ու պատճառները, թե ինչպես ու ինչու տեղահանվեցին այդ անձինք»,-մանրամասնեց նա։
Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ Ստեփանակերտում նոր կառուցվող թաղամասի բնակարանները տրամադրվելու են Հադրութ քաղաքի՝ պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին, ապա Ալավերդյանն ընդգծեց՝ այն, որ այդ մարդիկ պետք է տեղավորվեն ու ապրեն նորմալ պայմաններում, երկրորդ կարծիք լինել չի կարող։
«Բայց դրա համար կա լուծում, դրանք պետք է լինեն սոցիալական բնակարաններ, տրվեն շատ համեստ վարձով, բնակիչները չունենան սեփականության իրավունք, այսինքն, լինի զուտ օգագործման իրավունքով։ Եթե լուծումն այդպիսին չէ, ես դա համարում եմ սխալ քաղաքականություն, քանի որ սխալ ուղերձ է հղվում այն մասին, որ Հադրութ վերադարձ հնարավոր է չլինի, ինչը շատ վատ է։ Բացի այդ, ստացվում է, որ Հադրութի բնակիչներին արդեն որերորդ անգամ տեղահանում են, բայց այս անգամ հնարավոր է ընդմիշտ։ Նման հաղորդագրություններում նշել խոցելի շրջան նման խոցելի ժամանակներում սխալ քաղաքականություն է։ Այս առումով լուծումը սոցիալական բնակարանների տրամադրումն է օգտագործման իրավունքով և առանց սեփականության իրավունքի։ Դա կլինի հստակ ուղերձ, որ դա ժամանակավոր ապաստարան է»,-ասաց Ալավերդյանը։v